Չինաստանի հարավային պրովինցիա Գուանդունում ոստիկանները օգտագործել են արցունքաբեր գազ` ցուցարարներին ցրելու համար: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել և բողոքում են տարածաշրջանում ածուխով աշխատող երկրորդ էլեկտրակայանը ստեղծելու որոշման դեմ։
Հայմեն գյուղում արդեն չորրորդ օրն է` ցուցարարները հանդես են գալիս բողոքի ակցիաներով: Նրանք դժգոհում են, որ ևս մեկ էլեկտրակայանի կառուցումն էկոլոգիական մեծ վնասներ կհասցնի շրջակա միջավայրին և իրենց առողջությանը:










































