Վահրամ Թաթիկյանի պահանջները բավարարված են, նա դուրս եկավ հացադուլից:
Ֆեյսբուքում երգչի անձնական էջին քիչ առաջ այսպիսի գրառում է կատարել էկո ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Ընկերների հարցերին ի պատասխան` Մարիամը պատասխանել է, որ այդ մասին իրեն հաղորդել է Թաթիկյանը` խնդրելով տարածել: Մանրամասները, ըստ Սուխուդյանի, վաղը կհայտնի երկու օր հացադուլի նստած Վահրամ Թաթիկյանը, որն այժմ շատ հոգնած է և պետք է հանգստանա: