ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Բաբայանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից, իսկ գնդապետ Արմեն Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:







































