Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քննադատել է Ֆրանսիային՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ.
«Ֆրանսիայում դեռևս 1881 թվականին է հրապարակվել «Մամուլի մասին» օրենքը։ Այս օրինագիծը «հակասում» է դրան։ Նմանատիպ փոփոխություններ «պետք է» կատարեն պատմաբանները։ Հուսով եմ, որ այսուհետ այդ գործընթացը չի ստանա իր շարունակությունը։ Անգամ պատերազմի ժամանակ են նախագահները զրուցում միմյանց հետ։ Ֆրանսիան «պետք է» դուրս գա Կովկասում միջնորդությամբ հանդես եկող Մինսկի խմբի կազմից»։
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրինագծի ընդունումից առաջ Սարկոզին օրեր շարունակ չէր պատասխանում Գյուլի հեռախոսազանգերին։











































