Բաղդադի հարավ-արևմուտքում կրկին պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով նվազագույնը հինգ մարդ զոհվել է, իսկ 14-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Reuters-ի տվյալների համաձայն՝ սկզբում պայթել է ճանապարհին դրված ռումբը, իսկ այնուհետև՝ նաև ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ այսօր Իրաքում տեղի են ուեցել մի քանի պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 63 մարդ: Վիրավորների թիվը հասել է 200-ի:
Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել 14 տարբեր վայրերում:






































