Մինչ շարունակում են հարցեր պտտվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, հստակ է, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում պատրաստ է պատասխան հարված հասցնել:
Mail Online-ը գրում է, որ այժմ, երբ ամերիկյան զորքերը հեռացել են Իրաքից, վտանգ կա, որ նոր հակամարտություն կսկսվի Իրանի և Ամերիկայի միջև, և ԱՄՆ բարձաստիճան զինվորական պաշտոնյաները հայտնում են, որ իրենք արդեն հարձակման գործողությունների մասին քննարկումներ են անցկացնում: Անհանգստություններ կան, որ ԱՄՆ–ը կմտնի Մերձավոր Արևելքի հետ նոր հակամարտության մեջ, որի պատճառը կլինի Իրանի միջուկային ծրագիրը:
Միևնույն ժամանակ՝ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ասել է, որ մեկ տարվա ընթացքում հնարվոր է, որ միջուկային զենք ստեղծվի, որի պատճառով ոչ միայն տարածաշրջանը, այլև ողջ աշխարհը կլինեն վտանգի տակ:
Պանետան ասել է, որ եթե Իրանը շարունակի միջուկային զենք ստեղծելու համար տարվող աշխատանքները, ապա ԱՄՆ-ը պատրաստ կլինի ամեն կերպ հակահարված տալ:











































