Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշման համաձայն՝ հետայսու ՀԱՊԿ-ի անդամ որևէ երկրի տարածքում ցանկացած օտար երկրի ռազմական կառույցներ, բազաներ կարող են հայտնվել միայն այն դեպքում, եթե դրան հավանություն տան կազմակերպության անդամ բոլոր պետությունները: Այս որոշումը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Ըստ նրա` այս փաստաթուղթը մեծ բան չի փոխելու: «Նախկինում նույնպես Հայաստանը պետք է Ռուսաստանից թույլտվություն ստանար ցանկացած երկրի ռազմաբազա Հայաստանում տեղակայելու համար»,- նշեց քաղաքագետը`հավելելով, որ այս փաստաթուղթը Հայաստանի համար այն նշանակությունը չունի, ինչ Ղրղզստանի համար, քանի որ այնտեղ կա և ռուսական ռազմաբազա, և ամերիկյան:
Քաղաքագետն առաջարկեց պատկերացնել Հայաստանի գործողություններն այս փաստաթղթի առկայության դեպքում և հակառակը: Նրա մեկնաբանմամբ`առանց այս փաստաթղթի մենք թույլտվություն պետք է ստանայինք Ռուսաստանից:








































