Գերմանական RWE էլեկտրակայանի և ռուսական Газпром ընկերության միջև ընթացող բանակցությունները, որոնք տարվում էին Եվրոպայում համատեղ էլեկտրակայան կառուցելու շուրջ, անհաջողությամբ են ավարտվել: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը: Կողմերը չեն կարողացել համաձայնեցնել պայմանները:
Գազային և ածխային էլեկտրակայանների կառուցումը երկու ընկերությունների համար կարևորվում էր՝ Հռոմում 2011 թ. հուլիսի 24-ին ստորագրված հուշագրից հետո: Լավ հեռանկարներ բացվեցին հատկապես այն ժամանակ, երբ Գերմանիան հրաժարվեց ատոմային էներգետիկայից:
RWE-ն համարվում է գերմանական ամենախոշոր ընկերություններից մեկը՝ գազի և էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում: Այն մասնակցում է Nabucco գազախողովակի կառուցմանը:








































