Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարծում է, որ առաջին ծանրքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մարկո Հուկի համար դժվար է լինելու գերծանրքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտում:
«Նրանք արդեն քննարկում են 2012 թվականի փետրվարին այս մենամարտի անցկացման հնարավորությունը: Ես կարծում եմ, որ Հուկի համար այս մենամարտում շատ դժվար է լինելու. չէ՞ որ նա գերծանրքաշային չէ»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է BoxingScene-ն:
Հուկը Պովետկինին մարտահրավեր է նետել դեկտեմբերի 3-ին Հելսինկիում կայացած մենամարտում Սեդրիկ Բոսվելի նկատմամբ ռուս բռնցքամարտիկի հաղթանակից հետո:
Մենամարտը նախատեսվում է անցկացնել 2012 թվականի փետրվարին: