Monday, 13 05 2024
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Գազային ինքնագիտակցություն՝ առանց հոտի

«Գազպրոմ»-ի Մերձավոր արտերկրների հետ աշխատանքի վարչության պետ եւ «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին երեկ Երեւանում հայտարարել է, որ 2011 թվականի ապրիլի 1-ից Հայաստանը պետք է անցնի Ռուսաստանից գազի գնման շուկայական գնի: Պոդմիշալսկին նաեւ ասել է, որ հնարավոր այլ տարբերակներ կարող են լինել, եթե առաջիկա 2-3 ամիսներին դրա վերաբերյալ բանակցություն ընթանա: Իսկ բանակցություն, ըստ ամենայնի, կընթանա, քանի որ այսօր Սանկտ Պետերբուրգ է մեկնում վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը այնտեղ հանդիպելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Մի քանի օր առաջ էլ Սարգսյանը Պուտինի հետ հեռախոսազրույց էր ունեցել: Գրեթե կասկած չկա, որ Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում կլինի գազի խնդիրը: Իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ այն լուծելու, այսինքն` Ռուսաստանից հնարավորինս էժան գին ստանալու համար Հայաստանը պարբերաբար գնում է ինչ-որ զիջումների` կա՛մ տնտեսության, կա՛մ քաղաքականության բնագավառում: Բայց լուծումը, այդ ամենով հանդերձ, լինում է ժամանակավոր, քանի որ Ռուսաստանը ամեն տարի սահմանում է գազի նոր գին, եւ Հայաստանը ստիպված է լինում մտածել նոր զիջումների մասին:

Այդպիսով, ստացվում է շատ հակասական մի պատկեր: Հայաստանի իշխանությունը մի կողմից փորձում է այդ ամենը ներկայացնել որպես հասարակությանը գազի թանկացման սոցիալական բեռից հնարավորինս ազատելու ուղղությամբ կատարված մեծ ջանք, մինչդեռ իրականում հասարակությունն, այնուամենայնիվ, ընկնում է թանկացման լուրջ բեռի տակ, ինչի վկայությունն այն է, որ Հայաստանում նվազել են գազի սպառման ծավալները, ինչը ուղղակիորեն կապված է բնակչության անվճարունակության հետ: Ստացվում է, որ իրականում տարիներ շարունակ իբր լուծվում է գազի խնդիրը, բայց ոչ մի հարց էլ չի լուծվում, բացի նրանից, որ այդ խնդրի ֆոնին Հայաստանը տարեցտարի նորանոր զիջումներ է ստիպված լինում կատարել Ռուսաստանին, որ ամեն տարի գոնե մի 10, 20 կամ 30 դոլարով ավելի քիչ թանկացնեն գազը: Այսինքն` խնդիրը պահանջում է հիմնարար լուծում: Այդպիսին կարող է լինել այն, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի գազի գնի վերաբերյալ այդ, ըստ էության, նվաստացուցիչ բանակցություններից եւ համաձայնի վճարել շուկայական գինը: Դա, իհարկե, կարող է բերել գազի գնի էական թանկացման, այդ թվում եւ Հայաստանի շարքային սպառողների եւ նաեւ ձեռնարկությունների համար: Բայց այդպիսով գոնե Հայաստանը կձերբազատվի Ռուսաստանից կախվածության մի շատ ազդեցիկ լծակից: Ի վերջո, այդ լուծումը կվկայի, թե ունի՞, արդյոք, Հայաստանի իշխանությունը որեւէ հարցում արդիականացման իրական կամք: Բանն այն է, որ գազի գնի շուկայականացման պայմաններում տնտեսության դիմադրողունակություն ապահովելու համար անհրաժեշտ է գնալ լուրջ եւ արմատական արդիականացման, ինչը ենթադրում է մրցակցային, իրապես ազատական տնտեսության ձեւավորում: Այդպես թե՛ Հայաստանի տնտեսությունը կմտնի որակապես նոր փուլ եւ թե՛ Հայաստանը կձերբազատվի Ռուսաստանից կախվածության բազում թելերից գոնե մեկից: Բայց ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք իշխող «վերնախավը» պատրաստ է այդ քայլերին: Չէ՞ որ դրանք ենթադրում են իրենց անձնական սեփականության վերածած Հայաստանի տնտեսության «մասնավորեցում», այսինքն` հանրայնացում, բաց տնտեսական համակարգի ձեւավորում, որը մրցակցության շնորհիվ կկարողանա դիմադրողունակ լինել նաեւ գազի գնի ճնշմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում