Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր ափսոսանքն է հայտնել այդ կապակցությամբ՝ ընդգծելով, որ մի խումբ ֆրանսիացի պատգամավորներ «տուրք են տվել» Հայկական սփյուռքին: Այնուհետև հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է։