Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ից «Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Գազամատակարարման վերսկսման մասին վրացական կողմը կհայտարարի լրացուցիչ:
«ՀայՌուսգազարդ»-ի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների:










































