Ֆիլիպինների ավիաընկերության ուղեկցորդուհիները, որոնք թռիչքների ժամանակ անվտանգութան կանոնները ներկայացնելիս պարելու շնորհիվ ճանաչում էին ձեռք բերել, վերադառնում են:
Associated Press-ը հայտնում է, որ անցած տարի նրանք պարում էին Լեդի Գագայի երաժշտության ներքո,որը և նրանց ճանաչում բերեց, բայց այս տարի նրանք կպարեն Մրայա Քերիի «All I want for Christmas is You» երգի ներքո:
Cebu Pacific ավիաընկերությունը հայտնում է, որ պարի միջոցով անվտանգության կանոնների ներկայացումը իրականում օգնում է, որ ուղևորները ուշադրություն դարձնեն դրանց: Ավիաընկերության ներկայացուցիչ Քանդիս Իյոգը այսօր ասել է, որ Սուրբ Ծնդդյան օրերին նրանք ցանկանում են զվարճացնել մարդկանց իրենց թռիչքների ժամանակ: Իյոգը նաև ասել է, որ անցած տարի ուղևորները գոհ են եղել նորամուծությունից: