Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ձեռք Է բերել «Toyota Prius» հիբրիդային շարժիչով մեքենաներ, որպեսզի չաղտոտի մթնոլորտը:
«Այս լուրը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մասամբ հաստատեց: Այսինքն՝ ձեռք Է բերվել հիբրիդային շարժիչով 1 մեքենա: «Նպատակը՝ փորձարկել, տեսնել՝ վառելիքի ծախսն իրեն արդարացնո՞ւմ Է, թե՝ ոչ»,-ասել է Աշոտ Ահարոնյանը:
Փաստորեն, մեքենան ձեռք Է բերվել, որպեսզի ոստիկանությունը հետագայում ևս այդպիսի մեքենաներ ձեռք բերի, եթե համոզվի դրա արդյունավետության ու շահավետության մեջ:
«Հիշեցնենք, որ հիբրիդային շարժիչով մեքենաներն աշխատում են երկու ռեժիմով՝ մինչև 60 կիլոմետր ժամ արագության դեպքում հոսանքով դրանից բարձր արագության դեպքում ավանդական վառելիքով: Հավելենք, որ «Toyota Prius» հիբրիդային շարժիչով մեքենաների գները սկսվում են 25 հազար ԱՄՆ դոլարից»:









































