Բրիտանական Telegraph պարբերականն իր կայքում հրապարակված «Հայոց ցեղասպանությունը ընտրությունների հետ չառընչվող պատմական փաստ է» խորագրով հոդվածում մեջ է բերում Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետիի խոսքերը:
Լեոնետին ասել է, որ «այժմ բոլոր ժողովուրդները պետք է սթափ մտքով նայեն իրենց պատմական անցյալին»:
«Հայոց ցեղասպանությունն իրականացվել է գրեթե 100 տարի առաջ, դրա իրականացման համար պատասխանատվություն կրողները զոհված են, և դա պարզապես ճանաչում պահանջող պատմական իրողություն է», – նշել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը:
Նախարարի կարծիքով, այս քվեարկությունն ընտրողների ձայներ հավաքելու նպատակ չի հետապնդում: «Եթե այս քվեարկությունը ընտրողների ձայները ստանալու համար անցկացվեր, չեմ կարծում, որ ընդդիմությունը կքվեարկեր օրինագծին կողմ», – նշել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ Ֆրանսիայի ընդդիմադիր Սոցիալիսական կուսակցությանը պատկանող պատգամավորները սատարելու են Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, որն առաջարկել է խորհրդարանի պատգամավորներից մեկի, այլ ոչ թե կառավարության կողմից:










































