Facebook-ի «Լրահոսում» 2012 թվականին հայտնվելու են գովազդային սյունակներ: Այս մասին հայտնում է TechCrunch կայքը՝ հղում կատարելով սոցցանցի ներկայացուցիչներին:
Գովազդային սյունակը Facebook-ում ունենալու է նույն տեսքը, ինչ ընկերների նորությունները, սակայն ավելանալու է Sponsored կոճակը:
Ասվում է, որ օգտատերերը չեն կարողանալու հրաժարվել գովազդ ստանալուց, սակայն օրական տեսնելու են մեկ հաղորդագրություն: Բացի այդ, նրանք կարող են փակել ձայնագրությունները, ինչպես նաև ընկերների ցանկացած նորություն:
Facebook-ը «Լրահոսում» գովազդներ է սկսել հրապարակել 2006 թվականից, սակայն 2008 թվականին հրաժարվեց այդ փորձից: Ավելի ուշ գովազդները «տեղափոխվեցին» էջի աջ անկյուն, իսկ 2011 թվականի հունվարից գովազդատուները հնարավորություն են ստացել իրենց հաղորդագրություններում մեջբերել օգտատերերի անունները կամ ցուցադրել նրանց գործողությունը` «Հավանել», որ վերաբերում է գովազդային ապրանքներին:
Գովազդի այդպիսի տեսակը ստացել է «Հովանավորների նորություններ» (Sponsored Story) անվանումը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ «Հովանավորների նորությունները» ավելի հետաքրքրական են օգտատերերի համար, քան սովորական գովազդները: Սակայն այդպիսի կիրառումը կարող է խախտել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի գովազդի մասին օրենքը:
eMarketer ընկերությունը հոկտեմբերին կանխատեսել էր, որ 2011 թվականին սոցցանցի եկամուտը գերազանցելու է հինգ միլիարդ դոլարը, որից 2,74 միլիարդը գնալու է ԱՄՆ շուկա, իսկ հիմնական եկամուտը՝ Facebook-ին:








































