Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական Aran News կայքին, հայտնում է, որ Նախիջևանի ինքնավարությունում շարունակում է վատթարանալ սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Հասարակության շրջանում նույնպես աճում է լարվածությունը։
Վախենալով կորցնել այդ կտրված շրջանի (Նախիջևան) վրա իր վերահսկողությունը՝ պաշտոնական Բաքուն այնտեղ է տեղափոխում հավելյալ ուժեր։
Մասնավորապես, վերջին օրերին ինքնաթիռներով Նախիջևան են բերվել իսրայելական արտադրության մի քանի տանկեր։ Բեռնաթափման ժամանակ օդանավակայանի երկու աշխատակիցներ փորձել են իրենց բջջային հեռախոսներով նկարել դրանք, սակայն ձերբակալվել են անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Նրանց դաժանորեն ծեծել են, ինչի արդյունքում ձերբակալվածներից մեկը մահացել է։






































