Շրջանառվող լուրերը, թե` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախատեսված ճաշկերույթ-հանգանակությունը չի կայանալու, իրականությանը չեն համապատասխանում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ ճաշկերույթն այսօր կկայանա, սակայն ժամի և հյուրերի մասնակցության մասին այս պահին տեղեկատվություն չկա:
Ըստ ամենայնի, ճաշկերույթին չեն մասնակցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը (հիշեցնենք, որ նա միշտ մասնակցել է ճաշկերույթին), ճաշկերույթին չի մասնակցի նաև Սերժ Սարգսյանը, քանի որ նա երեկ երեկոյան է վերադարձել Մոսկվայից:
Ըստ ամենայնի` ճաշկերույթին կմասնակցեն Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը և այլ գործարարներ:
Ներկա կլինի նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: