Դեկտեմբերի 20-ին` ժամը 19.45-ին, Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող գետնանցումի սկզբնամասում իրար են բախվել «Օպել-Վեկտրա», «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, «Մերսեդես-Բենց»-ի 4-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 20-ին` ժամը 14.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






































