Կալուգայի մարզի Ժուկովյան դատարանը Ալեքսանդր Սավկոյի «Միկի Մաուսի ճանապարհորդությունը արվեստի պատմության միջով» շարքի «Լեռան Քարոզը» նկարը ճանաչել է ծայրահեղական:
Այդ մասին հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով դատարանում նկարչի ներկայացուցիչ Դամիր Գայնուտդինովին:
«Դատարանը կայացրել է միայն վճռի օպերատիվ մասը, այդ պատճառով վերջնական վճիռը դեռ պարզ չէ»,- ասել է Գայնուտդիտովը:
Օգոտստոի 18-ին դատարանն արդեն Սավկոյի աշխատանքը ճանաչել էր ծայրահեղական, սակայն ավելի ուշ չեղյալ էր հայտարարել այդ որոշումը և գործն ուղարկել էր վերանայման:
Սավկոյի «Միկի Մաուսի ճանապարհորդությունը արվեստի պատմության միջով» շարքի աշխատանքները ցուցադրվել են «Արգելված արվեստ» ցուցահանդեսի ժամանակ, որի կազմակերպիչները հետագայում տուգանվել էին ատելություն սերմանող և մարդկային արժանիքները ստորացնող ցուցանմուշների համար:







































