News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ այսօր 44 տարեկան դարձած նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրն անցկացնելու է աշխատանքային իրավիճակում.
«Նախագահի համար այսօր սովորական աշխատանքային օր է, սովորական աշխատանքային ռեժիմ։ Նախագահը որևէ յուրահատուկ բան չի պլանավորել իր ծննդյան օրվա կապակցությամբ»։
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում։











































