Դեկտեմբերի 20-ին` ժամը 12.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Ավազան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը հարմարեցված բանալիով դուռը բացելով՝ իրենց գյուղում գտնվող խանութ-կրպակից գողացել են 4.000 դրամ, տեսաձայնագրիչ, տեսախցիկ, սննդամթերք և կենցաղային ապրանքներ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ գողությունը կատարել է նախկինում դատապարտված, 28-ամյա մի տղամարդ, որը բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:












































