ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին CNN-ին հայտարարել է, որ Թեհրանը չպետք է թերագնահատի ԱՄՆ-ի վճռականությունը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծում թույլ չտալու հարցում.
«Ինձ ամենաշատն անհանգստացնում է այն, որ նրանք կարող են սխալ գնահատել մեր վճռականությունը։ Դա կարող է հանգեցնել նրան, որ մենք կարող ենք ներքաշվել հակամարտության մեջ, ինչը ողբերգական զարգացումներ կունենա տարածաշրջանի և համայն աշխարհի համար։
Պենտագոնում աշխատանքներ են ընթանում Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու պլանների մշակման ուղղությամբ։ Սակայն դա կարող է տեղի ունենալ, եթե այդպիսի որոշում ընդունի ԱՄՆ նախագահը։ Մենք դիտարկում ենք գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները։ Դրանք կարող են անհրաժեշտության դեպքում կյանքի կոչվել։
Որևէ երաշխիք չկա, որ Իսրայելը նախապես կզգուշացնի Վաշինգտոնին, եթե որոշի ինքնուրույն հրթիռա-ռմբային հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ը շարունակում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստացված հետախուզական տվյալները փոխանակել Իսրայելի հետ։ Իրանում մեր անօդաչու ինքնաթիռի կորուստը չի նշանակում, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Թեհրանի միջուկային հավակնությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը»։








































