Հայաստանը պետք է վարի բացառապես հայաստանամետ քաղաքականություն, դավանի հայաստանակենտրոն գաղափարախոսություն. սխալ է ինչպես արևմտամետ, այնպես էլ ռուսամետ լինելը: «Առաջին լրատվական»-ի հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
«Եթե դու հայաստանամետ և հայաստանակենտրոն ես, ապա Հայաստանի շահերը քեզ կթելադրեն՝ որ պահին ում հետ ինչպես կազմակերպել սեփական հարաբերություններդ: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք հավասարակշռված քաղաքականություն կար, և այդ հավասարակշռված քաղաքականությունն այն ժամանակ հիմնված էր հենց հայաստանամետության վրա: Բայց հետո հայաստանամետությունը հանվեց, մնաց կոմպլեմենտար քաղաքականություն, որը տեսնում ենք՝ ինչի բերեց. բավական լուրջ կախումների մի կողմից Ռուսաստանից, մյուս կողմից՝ Արևմուտքից:
Նայելով ընտրություններին արևմտյան տերությունների վերաբերմունքին՝ հասկանում ենք, որ շատ լուրջ խնդիրներ ունենք նաև Արևմուտքի հետ»,- նկատեց հրապարակախոսը:
Տիգրան Պասկևիչյանի խոսքով, հայաստանյան միակ ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսն է, և նա հայաստանամետ և հայաստանակենտրոն կողմնորոշում ունի: