Պեսակ քաղաքից երկու ֆրանսիացի դերասաններ մեղադրել են ռեժիսյոր Լյուկ Բեսոնին գրագողության մեջ և նրան դատի են տվել: Այս մասին հաղորդում է France-Press գործակալությունը:
Խոսքը Բեսոնի «Կոլոմբիանա» ֆիլմի մասին է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ. ամռանը: Դատական հայց ներկայացրածների տեղեկությունների համաձայն՝ դեռ 2005 թ. իրենք նկարահանել են կարճամետրաժ «Օրխիդեայի ուրվականը» ֆիլմը և մեկ օրինակ տվել են Լյուկ Բեսոնին, իսկ մյուսը ուղարկել են EuropaCorp կինոընկերություն:
Դատապաշտպանը պնդում է, որ «Կոլոմբիանա» ֆիլմը նույն սցենարով է նկարահանված, ինչ որ, «Օրխիդեայի ուրվականը» կարճամետրաժ ֆիլմը, որի տևողությունը 10 րոպե է։











































