Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ Մարիանո Ռախոյային հաստատել է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է РИА Новости–ն:
Խորհրդարանական ընտրություններում հաղթած Ազգային կուսակցության առաջնորդի օգտին քվեարկել է 350 պատգամավորից 187-ը: Դեմ են քվեարկել Իսպանիայի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության պատգամավորները:
«Ես զգում եմ մեծ պատասխանատվություն, որը դրված է իմ ուսերին՝ իսպանացի ժողովրդի կողմից: Ինձ ծանր աշխատանք է սպասվում, որը ես պետք է անեմ՝ երկիրը ճգնաժամից հանելու համար»,-հայտարարել է Ռախոյան՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո:











































