Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Սխալ կլինի լինել միանշանակ արևմտամետ կամ ռուսամետ. սոցիոլոգ

Ասել, որ Հայաստանը պետք է միակողմանի՝ արևմտամետ կամ ռուսամետ դիրքորոշում ցուցաբերի՝ սխալ կլինի. մենք պետք է ցույց տանք, որ որպես անկախ երկիր՝ կարող ենք ինքնուրույն ու բազմաբևեռ քաղաքականություն վարել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Մենք պետք է կողմնորոշվենք այն ուղղություններով, որտեղ ունենք մեծ համայնքներ՝ նրանց իրավունքները պաշտպանելու և կարողություններն օգտագործելու համար: Դրա համար էլ մենք և՛ ռուսամետ ենք, և՛ ամերիկամետ ենք, և՛ լիբանանամետ ենք, և՛ իրանամետ ենք, և՛ ճապոնամետ, և՛ չինամետ: Պետք է հասկանանք, որ միակողմանի դիրքորոշումը միշտ շատ վատ բաների է բերում: Հայաստանի համագործակցությունն ու կողմնորոշումը պետք է լինեն ինչպես դեպի Արևմուտք, այնպես էլ դեպի Ռուսաստան: Այդ գործընթացներում ենք սովորում, փորձ ենք փոխանակում և այլն, այնպես որ՝ դա շատ նորմալ է:

Մենք, օրինակ, կարող ենք մտնել ԵՄ՝ միանգամից դառնալով եվրոպական ընտանիքի անդամ, և կարող ենք մտնել Ռուսաստան, Ռուսաստանն էլ մտնի ԵՄ, այսինքն՝ հարցը ճանապարհների տարբերության մասին է: Պարզապես խնդիրն այն է, որ եթե ամբողջությամբ ինտեգրվենք եվրասիական նոր ստեղծվող միությանը, Եվրոպան երևի երբեք էլ չտեսնենք: Դրա համար մեր քաղաքականությունը բավականին զգուշավոր է:

Մենք, հնարավոր է, քաղաքական առումով ներգրավվենք եվրասիական միավորման մեջ, բայց տնտեսական առումով լինենք անկախ: Գոնե ունենք տնտեսական լուրջ հակափաստարկներ, որ այդ միության մեջ մտնելու դեպքում շատ բան կորցնում ենք, ոչ թե գտնում»,- նկատեց սոցիոլոգը:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում ընդգծված արևմտամետ և ռուսամետ կուսակցություններ ունենալ-չունենալու հարցին՝ Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ նման հստակ կողմնորոշում ունեցող հայաստանյան քաղաքական ուժեր դրանց թվում չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում