Ադրբեջանական Vesti.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես թույլատրել է հայտնի «007 գործակալի»՝ Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի նկարահանումները կատարել Թուրքիայում։
Նշվում է, որ նկարահանող խումբը Թուրքիա է ժամանելու 2012 թվականի հունվարին և Թուրքիայում է գտնվելու երեք ամիս։ Նկարահանումներն իրականացվելու են Ստամբուլում ու Ադանայում։ Գլխավոր դերում հանդես է գալու Դանիել Քրեյգը։







































