Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի սեպտեմբերից ապահովագրվելու է Վրաստանի բնակչության 50 տոկոսը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն։
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ապահովագրական փաթեթները տրվելու են դեռահասներին և 60-ից բարձր տարիք ունեցող անձանց. «Ապահովագրվելու է Վրաստանի յուրաքանչյուր 2-րդ բնակիչը (իսկ դա կազմում է մոտ 2 միլիոն մարդ)։ Այս ամենին զուգահեռ կառավարությունը շարունակում է զարգացնել հոսպիտալային հատվածը։ Պլանավորված է բացել 150 նոր հիվանդանոցներ»։







































