Այս պահին աշխարհում հաշվվում է 2.18 մլրդ քրիստոնյա՝ մլորակի բնակության գրեթե մեկ երրորոդը: Այսպիսի տվյալներ են պարունակվում կրոնական և հասարակական կյանքի հարցերով Փյուի հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցում:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հետազոտության մեջ նշվում է, որ քրիստոնյաները այնքան «ցրված են աշխարհագրական առումով»՝ ապրելով ավելի քան 200 երկրների տարածքում, որ ոչ մի մայրցամաք կամ տարածաշրջան չի կարող միանշանակ համարվել «ընդհանուր քրիստոնեության կենտրոն»:
Զեկույցում նշվում է, որ նկատվող միտումներից մեկը Եվրոպայում ապրող քրիստոնյաների թվի կրճատումն է: Այսպես՝ այժմ այստեղ ապրում է քրիստոնյաների շուրջ մեկ քառորդը (26%) այն դեպքում, երբ 100 տարի առաջ 1910 թ. նրանք կազմում էին երկու երրորդը, և եթե 1910 թ. եվրոպացիների 95%-ը քրիստոնյա էր, ապա այժմ նրանք կազմում են միայն 76%-ը:
Քրիստոնյաների 37%-ն ապրում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում, 24%-ը՝ Աֆրիկայի երկրներում և Սահարայից արևմուտք, 13%-ը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Գիտնականները նշում են, որ վերջին հարյուրամյակում աշխարհում քրիստոնյաների թիվն ավելացել է ավելի քան 3 անգամ՝ 600 մլն-ից (1910 թ.) հասնելով 2.18 մլրդ-ի: Սակայն բնակչության ընդհանուր թիվը նույնպես այս ընթացքում արագ տեմպերով աճել է՝ 1.8 մլրդ-ից հասնելով 7 մլրդ-ի: Այսպիսով, քրիստոնյաների մասնաբաժինը աշխարհում գործնականում մնացել է նույն մակարդակի վրա, ինչ 100 տարի առաջ:
Միևնույն ժամանակ, քրիստոնյաների թիվն ավելանում է Աֆրիկայի և Սահարայից հարավ ընկած երկրներում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այսպես, 1910 թ. այս շրջաններում բնակչության միայն 9%-ն էր քրիստոնյա, իսկ 2010 թ.՝ 63%-ը:
Հետազոտության համաձայն՝ քրիստոնյաների մոտ կեսը կաթոլիկներ են, 37%-ը՝ բողոքականեր, 12%-ը՝ ուղղափառներ:
Այսպիսով, քրիստոնեությունը շարունակում է մնալ ամենաշատ դավանվող կրոնն աշխարհում: Նրան հաջորդում է իսլամը (1.5 մլրդ մարդ):
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ քրիստոնյաների գրեթե կեսն ապրում են աշխարհի 10 երկրներում՝ ԱՄՆ, Բրազիլիա, Մեքսիկա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆիլիպիններ, Չինաստան, Նիգերիա, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն և Եթովպիա:
Քրիտոնյաների աճի միտումներ են նկատվում նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիասյին Աֆրիկայում:











































