Դեկտեմբերի 19-ին`ժամը 16.36-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում` «Շանթ» գործարանի հարակից տարածքում:
ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.42-ին, մարվել` 16.48-ին:
Այրվել են հանգստի տաղավարի փայտյա կառուցատարրերը` 10 քմ մակերեսով և խոտածածկ տարածք:






































