Դավիդ Վիլյայի ոտքի կոտրվածքը և Ֆերնանդո Տոռեսի չափազանց վատ մարզավիճակը իսպանական հասարակությանը ստիպում են նոր հարձակվող փնտրել Իսպանիայի ազգային հավաքականի համար:
Marca-ի անցկացրած հարցման համաձայն, որին մասնակցել են 46 000 երկրպագուներ, հարցվածների 65.1%-ն ազգային հավաքականում ցանկանում է տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլին:
«Շալկե»-ի` հիանալի մարզավիճակում գտնվող հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 10 գոլի հեղինակ է դարձել:
Սակայն, չնայած երկրպագուների ցանկությանը` ինչպես և 2008 թվականին, ամեն ինչ կախված է հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի որոշումից: