Սքարլեթ Յոհանսոնը կարծես թե գտել է այն մարդուն, ում հետ ցանկանում է կապել իր ողջ կյանքը:
Ռայան Ռեյնոլդսի հետ բաժանումից հետո դերասանուհին որոշ ժամանակ փնտրտուքի մեջ էր: Նա մոտ 6 ամիս հանդիպում էր Շոն Փենի հետ և ժամանակ անցկացնում բազմաթիվ այլ տղամարդկանց հետ:
Экспресс газета-ն գրում է, որ հիմա աստղը տարվել է մի տղամարդով, ում հետ հարաբերությունները լուրջ են։ Նրա նոր ընտրյալը՝ Դեն Ուայթը, Tribes խմբի կիթառահարն է։ Նրանց ծանոթացրել են Լոնդոնի ակումբներից մեկում, և երկուսի զգացմունքներն էլ բռնկվել են մի ակնթարթում:








































