«Մաքլարեն»-ի թիմը որոշել է նոր բոլիդի շնորհանդեսի օրը: Մեքենան կկոչվի MP4-27 և հանրությանը կներկայացվի 2012 թվականի փետրվարի 1-ին: Այդ մասին տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Մաքլարեն»-ի ղեկավարությունը հաստատել էր, որ նոր մեքենայով առաջին նախամրցաշրջանային փորձարկումները կկատարվեն 2012 թվականի փետրվարի 7-ին` Խերեսում, սակայն փոխեց այդ որոշումը: Շնորհանդեսի անցկացման վայրը դեռ հայտնի չէ, և թիմի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ այդ մասին կհայտարարվի արդեն 2012 թվականի ընթացքում:
Հիշեցնենք, որ 2011 թվականին նոր բոլիդի շնորհանդեսը կայացավ Բեռլինում: