Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ճիշտ չէ, որ ժողովրդավարության առումով որևէ առաջընթաց Հայաստանում չկա. Ն. Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համամիտ չէ Economist հանդեսի՝ աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ տարեկան նոր զեկույցի այն դրույթին, որ անցած մեկ տարում Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ որևէ փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ ժողովրդավարության առումով որևէ առաջընթաց մեր երկրում չկա: Դրա վկայությունն է հենց միայն ԵԽԽՎ բանաձևը, որը չենք կարող անկարևոր համարել: Այս տարվա հոկտեմբերի 5-ին Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով ընդունված բանաձևը Հայաստանի վերաբերյալ վերջին մի քանի տարիների թերևս միակ դրական բանաձևն էր, ուր հստակ նշվել էր այն առաջընթացը, որ գրանցվել էր մարդու իրավունքների և ժողովրդավարությանն առնչվող տարբեր ոլորտներում: Այդ նույն ոլորտները ԵԽԽՎ-ն մինչ այդ եղած բանաձևերում մտահոգիչ էր համարել: Հայաստանի վերաբերյալ ԵՄ վերջին մի քանի հայտարարություններն իրենց մեջ ուղղակիորեն դրական լիցք են պարունակում: Իհարկե, ես բացարձակապես հակված չեմ ասելու, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված բոլոր խնդիրները լուծված են: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու»,- նկատեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ինչ վերաբերում է Economist հանդեսի զեկույցի այն հատվածին, ուր խոսվում է Հայաստանում առկա կոռուպցիայի մասին, ապա ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կոռուպցիան շարունակում է խոցելի հարցերից մեկը մնալ:

Նշենք, որ Economist հանդեսն անցած շաբաթվա վերջին նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում։

Այս երկրներում, ըստ Economist-ի պարզաբանման, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ։ Նման ռեժիմներին բնորոշ են նաև լրագրողների նկատմամբ հալածանքները: Այդ ռեժիմների դատական համակարգն անկախ չէ:

Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ, այդ թվում` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։ Ըստ այդմ՝ այս տարվա զեկույցում Հայաստանը այս հինգ չափորոշիչներով ստացել է նույն գնահատականները, ինչ նախորդ` 2010 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում