ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կրկին ընդգծել է ԵՄ անհանգստությունը` կապված ուկրաինական դատարանների որոշակի քաղաքականացվածության հետ` օրինակ բերելով Տիմոշենկոյի գործը: Այս մասին հայտնում է Интерфакс-Украина գործակալությունը:
Բացի այդ, Ռոմպեյը նշել է, որ իր խոսքերը վերաբերում են Ուկրաինայում խոսքի և հավաքների ազատությանը:
Նրա խոսքերով, այդ սկզբունքները վճռական դեր ունեն Ուկրաինա-Եմ հարաբերությունների բարելավման և երկրի հետագա մրցունակ և դինամիկ զարգացման համար:
Ռոմպեյը նաև նշել է, որ այս համատեքստում շատ կարևոր է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացումը:










































