Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Ռուսաստանը հող է պատրաստում Հայաստանում

Խորհրդարանի առաջիկա ընտրությանը Հայաստանում սպասվում է բավական սուր ներիշխանական պայքար, բայց դրանից զատ` սպասվում է բավական սուր աշխարհաքաղաքական պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ընդ որում, ակնհայտ է, որ կողմերը բավական լուրջ են տրամադրված: Օրինակ` դրա մասին են վկայում արևմտյան դիվանագետների բացահայտ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը`կոնկրետ Սերժ Սարգսյանը, իրենց խոստացել է անցկացնել անկախության քսան տարիների ընթացքում ամենալավ ընտրությունները:

Մի կողմ թողնենք այն, թե ինչքանով է այդ խոստումը հավաստի կամ համոզիչ, մի կողմ թողնենք նաև այն, թե ինչքանով են արևմտյան տերություններն ու կառույցները հետևողական լինելու Հայաստանի ընտրության հարցում իրենց դիտարկումներում եւ կեցվածքում: Ի վերջո, քաղաքական պահն ու շահն են որոշելու ամեն ինչ, և դա գաղտնիք չէ: Բայց փաստն ինքնին խոսուն է` Արևմուտքը շատ ավելի բաց և համարձակ է Հայաստանի ընտրությունից իր ակնկալիքները հայտնելու հարցում, և այդ գործում բավական ակտիվ են նաև Հայաստանում արևմտյան երկրների դեսպանները, որոնք հաճախ անգամ չեն փորձում, այսպես ասած, քաղաքավարական արարողակարգային դրվածքին հետևել և բավական աշխույժ են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին տրվող գնահատականներում:

Արևմուտքի ակտիվության պարագայում բավական հանդարտ է Ռուսաստանը: Իհարկե, դա անկասկած հարաբերական հանդարտություն է, որովհետև աներևակայելի է, որ Ռուսաստանը հանկարծ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին միջամտելու մտադրությունից և ավանդույթից ետ կանգնի: Պարզապես Ռուսաստանն իր ներսում այսօր այլ խնդիրներ ունի, ինչպես ցույց տվեցին Պետդումայի ընտրությունը և հետընտրական զարգացումները, և առավելապես զբաղված է իր ներքին խնդիրներով` Հայաստանի հարցում, միգուցե առերևույթ, որոշակի պասիվություն հանդես բերելով:

Նաև ակնհայտ է, որ կա մեկ այլ էական խնդիր: Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը կարծես թե այս անգամ փորձում է որոշակիորեն խորամանկել և հրապարակավ նախաձեռնությունը զիջել Արևմուտքին` գործելով, այսպես ասած, տակից: Մասնավորապես, այդ տեսանկյունից բավական հետաքրքիր էր Հայաստանի ներքաղաքական կյանքում ռուսական ազդեցության կամ ներգրավվածության հիմնական խողովակներից մեկը դիտվող Մոսկվայի հայկական «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հարցազրույցը, որտեղ նա Հայաստանի իշխանությանն ու օլիգարխիային մեղադրում կամ, այսպես ասած, վերագրում է հստակ արևմտամետություն, նաև ասում է, որ այդ սեգմենտը ընտրության ժամանակ ամեն ինչ անելու է Հայաստանը Ռուսաստանից կտրելու համար:

Ինչ կարող է լինել այդ ձևակերպման, ընդհանրապես այդ մոտեցման տակ: Կարող է լինել այն, որ իր հիմնական բազիսին` քրեաօլիգարխիկ համակարգին, վերագրելով արևմտամետություն, Ռուսաստանը փորձում է Հայաստանում խորհրդարանի ընտրությունից առաջ պատասխանատվությունն այդ օլիգարխիկ համակարգի գործողությունների համար գցել Արևմուտքի վրա: Այսինքն` քրեաօլիգարխիկ համակարգին վերագրելով արևմտամետություն և արևմտյան մտադրությունների և հակառուսական գործողությունների սպասարկուի դերը` Ռուսաստանն այդպիսով փորձում է հող նախապատրաստել, որպեզի Հայաստանի քաղաքացիներին հետո ասվի, որ ինչ-որ արել է քրեաօլիգարխիկ համակարգը, արել է Արևմուտքի պատվերով: Իսկ թե ինչ կարող է անել կամ ինչ կանի քրեաօլիգարխիկ համակարգը ընտրությունների ժամանակ, կարծում եմ` շատերի համար է պատկերացնելի:

Այսպիսով, Ռուսաստանը կարծես թե բավական վտանգավոր մի մթնոլորտ է ձևավորում` ըստ երևույթին փորձելով իր համար բացել մանևրի բավական լայն դաշտ, երբ հնարավոր է անել ամեն ինչ, քանի որ այդ ամեն ինչը նախապես վերագրել է Արևմուտքին, և հայտարարել, որ այս անգամ փոքր-ինչ ձեռնպահ է մնալու Հայաստանի ընտրական գործընթացներին միջամտելուց: Իրականում, իհարկե, սա վկայում է հակառակի, այսինքն` այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է բավական ակտիվորեն միջամտել, ընդ որում` ամենայն հավանականությամբ, պատրաստվում է ոչ միայն ակտիվորեն, այլ նաև կոպտորեն միջամտել ընտրական գործընթացին` թերևս հստակ գիտակցելով հենց արևմտյան ուշադրության մեծացումը:

Այստեղ, իհարկե, ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանն իբրև պետություն կարող է վերածվել գերտերությունների սուր պայքարի թատերաբեմի: Դա է գլխավոր խնդիրն ու մտահոգությունը, և այստեղ առաջնայինը դառնում է այն, թե ինչ պետք է արվի, որ հաղթի Հայաստանը, ոչ թե այս կամ այն աշխարհաքաղաքական բևեռը: Միգուցե որևէ բևեռի հաղթանակի մեջ կա նաև Հայաստանի շահը, Հայաստանը այդ հաղթանակից էապես շահի, բայց ելակետը պետք է լինի ոչ թե այդ բևեռի, այլ հենց Հայաստանի և նրա հասարակության հաղթանակը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանից և Արևմուտքից ավելի ակտիվ և նախաձեռնող լինի Հայաստանի հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը` փորձելով գործընթացների թելադրողը, օրակարգ ձևավորողն ու պարտադրողը լինել: Այլ ելք կարծես թե չկա, որովհետև քաղաքական ուժերի ակտիվության և նախաձեռնողականության հարցում ակնկալիքները, ցավոք սրտի, մեծ չեն, որովհետև դատելով առկա իրողություններից, որ ձևավորվել են տարիների ընթացքում, Հայաստանի քաղաքական դաշտը գործընթացների ղեկը վաղուց է զիջել արտաքին կենտրոններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում