Sunday, 07 06 2026
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

Հոդված կրոնի մասին. Blog

Դերասան Սերգեյ Դանիելյանը E պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Հաճախ իրարամերժ կարծիքներ ենք լսում կրոնի մասին: Մեկը ասում է, որ հավատքն ու կրոնը տարբեր բաներ են: Եվ կան ճիշտ ու սխալ կրոններ: Մեկը առաքելական է, մյուսը` աղանդավոր, էն մյուսը` աթեիստ: Ի դեպ թեիստների ու աթեիստների միջև առանձնապես տարբերութուն չեմ դնում: Մեկը մյուսից ծայրահեղական ու բութ են: Մի շատ լավ ձևակերպում կա. եթե դու շփվում ես Աստծո հետ, դա աղոթք է, եթե Աստված է քեզ հետ շփվում` շիզոֆրենիա:

Ամենևին էլ չեմ ուզում վիրավորել մեր հավատացյալների կրոնական զգացմունքները: Բայց կարծում եմ, որ աստվածավախությունից անբարոյական բան չկա: Փաստորեն մարդ չի սպանում կամ չի քնում իր հարազատ քրոջ հետ ոչ թե այն պատճառով, որ մտքին չկա և դա աննորմալ է իր համար, այլ միայն այն պատճառով, որ Աստված կպատժի: Շատ լավ բարոյականություն է:
Համ էլ կարո՞ղ եք ինձ նշել` որն է բարոյականը կամ անբարոյականը: Հելենիստական մշակույթի կանոններով հասուն տղամարդկանց կարելի էր դեռահաս տղաների հետ կենակցել: Բայց հետո, երբ նրանք մեծանում էին, արդեն չէր կարելի, անբարոյական էր համարվում: Ի դեպ, չի բացառվում, որ աշխարհի ամենաուժեղ տղամարդուն` Ալեքսանդր Մակեդոնացուն ժամանակին դեռատի հասակում մի լավ ունեցե …. են:

Հայաստանում անբարոյական էր համարվում, երբ հարսը, որը դեռ երեխաներ չուներ, խոսեր տան տղամարդկանց հետ: Դեռ ավելին` ամուսնու ու նրա հոր ոտքերը պիտի լվանար. դա հարգանքի նշան էր համարվում:

Հեթանոսական Հայաստանում աղջիկները իրենց կուսությունը նվիրում էին անծանոթ անցորդներին, զինվորներին, եթե չեմ սխալվում, Անահիտի տաճարում:

Հիմիկվա առևտուրը Սովետի ժամանակ սպեկուլյացիա էր համարվում և մարդիկ բանտ էին նստում վերավաճառքի համար…. Դե կարելի է էլի օրինակներ բերել… Բարոյականությունը փոխվում է ամեն օր:

Հիմա կասեք` ի՞նչ կապ ունի էստեղ կրոնը: Կարծում եմ` շատ մեծ: Մեր բարոյականությունը կրոնական է: Այսինքն` պետականոնորեն ընդունված բարոյականությունը Հայ Առաքելական եկեղեցու բարոյականությունն է:
Ո՞րն է, ի վերջո, ճշմարտությունը: Հայ քրիստոնյայի համար` առաքելական եկեղեցու կանոնները: Փաստորեն, եթե դու հավատացյալ չես, ուրեմն ոչ միայն Հայ չես, այլ նաև անբարոյական ես: Համշենահայերի նման թերի հայ ես:

Եվ այդ խավարամիտ ֆոնի վրա լսում ես, թե մեր եկեղեցին պետք է ուժեղանա, որ աղանդները վերանան: Ինձ համար ամեն ծայրահեղ բան աղանդ է: Ի՞նչ տարբերություն` առաքելական թե եհովայական: Ի՞նչ տարբերություն, եթե քթիցդ այն կողմ բան չես տեսնում: Ի՞նչ ասել է` հավատում ես, թե ոչ: Նա, ով հավատում է, որ Աստված մարդուն կավից է ստեղծել և դրա համար դիմացինի գլուխը պատրաստ է ջարդել, ինչո՞վ է տարբերվում երեխաներին մատաղ անող եհովական շիզոֆրենիկից: Ուղղակի էն մյուս շիզոֆրենիկը ավելի է հավատացել իր գաղափարին: Մեր եկեղեցին շատ կերազեր այդպիսի հավատացյալներ ունենար:

Թեպետ երևի ունեցել է, որ ժամանակին քրիստոնեական գաղափարախոսության ներքո ոչնչացվեց մի ողջ հեթանոսական մշակույթ: Չեմ կարող հաստատ ասել, թե ինչ կատարվեց Հայաստանում այն ժամանակ: Մեր հարգելի պատմաբաններն էլ, ովքեր պրիմիտիվ քոմենթներ են գրում, թե «գնա, պատմություն կարդա», էլի դժվար թե հոդաբաշխ կարող են բացատրել: Բայց եկեք եղած փաստերից ելնելով տրամաբանենք:

Հայաստանում տեղի ունեցավ հերթական հեղափոխությունը, եկավ էլի ինչ-որ մեկը, որի համար արդեն հող էին պատրաստել և ասաց մեզ, որ մենք սխալ ենք ապրել մինչև այդ: Այսինքն մի երկու, երեք հազար տարի «հավայի մուկ ենք տշել», իսկ ՆԱ գիտի, թե մեզ ինչ է պետք: Հոդվածի փիառը ապահովելու համար ասեմ, որ այդ ինչ-որ մեկը օտարազգի Գրիգոր Լուսավորիչն էր: Աշխարհում բոլոր իդեոլոգիաները ստեղծել են շիզոֆրենիայով հիվանդ մարդիկ: Իսկ հիմա, խնդրում եմ, ուշադրություն:

Ես ցինիկ չեմ: Աթեիստ չեմ: Աշխարհում ոչ մի կրոնի դեմ չեմ: Հարգում եմ դիմացինիս անձն ու զգացմունքները: Չեմ գողանում, չեմ սպանում, համարյա չեմ շնանում: Ես հասկանում եմ, որ արդեն եկել էր ժամանակը, որ մենք մոնոֆիզիտական կրոն ընդունեինք, աշխարհը գնում էր այդ ուղությամբ: Բայց մենք այն բացառիկ ազգերից ենք, որ հիմնովին կարողացանք մի քանի հոգեկան անկայուն փսիխիկա ունեցող մարդկանց շնորհիվ թույլ տալ պատմութունը սկսել զրոյից` ոչնչացնելով ամեն ինչ, ինչ ստեղծվել էր նրանցից առաջ:
Մենք ունենք միայն մի քանի հրաշքով փրկված պոեզիայի տողեր ու մեկ էլ Գառնիի տաճարը: Այն էլ եղել է թագավորների հանգստավայր: Մեր արդի լեզվով ասած` «հարուստի դաչա»: Դրա համար էլ փրկվեց: Ինչպես տեսնում եք, ոչինչ չի փոխվում:

Պատմութունը չի սիրում, երբ նրա մասին խոսում ես անցյալ անկատար ժամանակով: «Այ, եթե մենք չընդունեինք քրիստոնեությունը, ապա կձուլվեինք»: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, որովհետև չի եղել: Կարելի է միայն ենթադրել:

Եղբայր, էլի ընդունեիք, ես դեմ չեմ, բայց ինչու գալիք սերունդները զրկեցիք մի ամբողջ մշակույթից: Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա էլ նույնն է կատարվում: Ջնջենք, սկսենք նորից:

Ժամանակին Հռոմի պապը ներողություն խնդրեց ինկվիզիցիայի կողմից կատարված այլանդակությունների համար: Խելոք մարդ էր:
Հետաքրքիր է` մեր կաթողիկոսը և «ջիպավոր» հոգևորականները պատրա՞ստ են եկեղեցու կողմից մեղա գալ կատարված այլանդակությունների համար, թե՞ էլի մենք բոլորս մեղսավոր ենք, որովհետև ծնվել ենք մեր մեղսավոր ծնողների սեքսի հետևանքով, իսկ նրանք` Ընտրյալ:

P.S. Եթե օրինակներիս մեջ պատմական անճշտություններ կան, ապա իմ բծախնդիր ընթերցողները կարող են մի քանի անգամ թքել կամերային թատրոնի բակում տեղադրված աֆիշիս վրա:)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում