Դեկտեմբերի 19-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայաստան. դարերից դեպի հավերժություն» գրքի շնորհանդեսը:
Գիրքը հրատարկվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության կողմից:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին:
Այն պարունակում է ինչպես ընդհանուր տեղեկություններ ՀՀ-ի մասին, այնպես էլ մանրամասն անդրադառնում է հայոց պետականության ևժողովրդի պատմությանը:
Ավելի քան 100 էջանոց պատկերազարդ գրքում ներկայացված են հայկական մշակույթն ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, նկարչությունն ու ճարտարապետությունը:
Գրքում անդրադարձ է կատարվում նաեւ անցյալի և ներկայի, Հայաստանի և Սփյուռքի աշխարհահռչակ հայերին:









































