Անգլիայի ազգային հավաքականի և «Ասթոն Վիլլա»-ի հարձակվող Դարրեն Բենթն իր թիմի` «Լիվերպուլ»-ի դեմ տնային խաղի ժամանակ գնացել էր խանութ: Ազդրի մկանային վնասվածքի պատճառով Բենթը «Ասթոն Վիլլա»-ի հիմնական կազմում չէր հայտնվել և մարզադաշտ չէր եկել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խաղի ժամանակ նա գնացել էր խանութ:
Հարձակվողի արարքն «Ասթոն Վիլլա»-ի երկրպագուների շրջանում բուռն դժգոհություն առաջացրեց: Հարձակվողը ներողություն խնդրեց երկրպագուներից և ասաց, որ չէր կարծում, որ իր` խանութ գնալն այդքան մեծ իրարանցում կառաջացներ: Բենթը նաև ավելացրեց, որ «Լիվերպուլ»-ի հետ խաղի մեծ մասը դիտել է հեռուստացույցով: