2011թ. ընթացքում աշխարհում վաճառվել է ռեկորդային թվով ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը:
Պարբերականի տեղեկություններով, 2010թ. համեմատությամբ համաշխարհային վաճառքի ծավալը ավելացել է 4 տոկոսով և հասնում է 75 մլն-ի:
Վաճառքի հատկապես մեծ աճ է գրանցվել Ռուսաստանի և Թուրքիայի շուկաներում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում:
Փորձագետների կանխատեսումներով, ավտոմեքենաների գլոբալ ինդուստրիայի առաջատարներից է Volkswagen-ը, որը ընթացիկ տարվա տվյալներով, առաջ է անցել General Motors և Toyota ընկերություններից:






































