Զարուհի Պետրոսյանին ծեծելով սպանած Յանիս Սարկսովը բողոքարկել է դատարանի վճիռը:
Ինչպես տեղեկացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», վաղը` ժ. 12.00-ին Վերաքննիչ դատարանը կհրապարակի Զարուհի Պետրոսյանի գործով որոշումը:
20 ամյա Զ. Պետրոսյանին սպանելու համար Յ. Սարկիսովը դատապարտվել է 10 տարի ազատազրկման:
Այժմ նրա պաշտպանը պարզաբանում է, որ Զ. Պետրոսյանի մահվան պատճառը արտաամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանություն է` թույն խմելու միջոցով:











































