Marca-ն տարածել էր տեղեկատվություն, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական «Բարսելոնա»-ն Դավիդ Վիլյային կվաճառի «Լիվերպուլ»-ին կամ «Չելսի»-ին, որոնք պատրաստ են մեծ գումարներ առաջարկել: Սակայն Պեպ Գվարդիոլան շտապեց նշել, որ Վիլյան չի վաճառվում:
«Նրանք ստում են, Վիլյան չի վաճառվում»,- նշել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը «Բարսելոնա» տեղափոխվեց 2010 թվականի ամռանը` «Վալենսիա»-ից` շուրջ 40 մլն եվրոյի դիմաց և անմիջապես դարձավ մեկնարկային կազմի խաղացող: Սակայն 2011/12 մրցաշրջանում հարձակվողը հաճախ մնում է պահեստայինների նստարանին, քանի որ ակումբ են տեղափոխվել Սեսկ Ֆաբրեգասն ու Ալեքսիս Սանչեսը: Վիլյայի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ գործում է մինչև 2014 թվականը:






































