Iran News-ի փոխանցմամբ՝ մինչև 2015 թվականն Իրանում բնակչության գրագիտության մակարդակը հասցվելու է 100 տոկոսի։ UNESCO-ի հաշվարկներով, 1990-2000 թվականներին Իրանը մեծ առաջընթաց է գրանցել գրագիտության ոլորտում՝ դրա մակարդակը 86.3 տոկոսից հասցնելով 93.8 տոկոսի։
Նշվում է, որ այս տարի Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին կարգադրել է գրագիտության մակարդակը հասցնել 100 տոկոսի։ Արդեն մեկնարկել են տվյալ ուղղությամբ հնգամյա պլանի (2011-2015) աշխատանքները։











































