Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում պատրաստվում են ամբողջովին վերականգնել Անկարայի մոտ գտնվող Վանք համալիրը։ Վերջինս 252 տարի առաջ կառուցել են հայերը, սակայն ներկայուսմ դրանից մնացել է միայն «Անկարա» անունով նկարը, որը պահվում է Ամստերդամի թանգարանում։ Այժմ որոշվել է 1759 թվականին կառուցված Վանք համալիրի վերականգնման հարցում որպես հիմք ընդունել Ամստերդամում պահվող այդ նկարը։







































