Tuesday, 09 06 2026
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար

Ինչու Լիսկային «չծեծեցին»

Երբ մեջտեղ եկավ Սիլվա Համբարձումյան անունով գործարարուհին և սկսեց ակտիվորեն գրոհել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`Լիսկայի ուղղությամբ, բոլորը եզրակացրին, որ գործարարուհին մեջտեղ է եկել իշխանական ծրագրով և հանդիսանում է Լիսկայի վերջը: Բայց, հայտնի զարգացումներից հետո պարզ դարձավ, որ Լիսկայի վերջը դեռ հեռու է:

Ուրեմն ի՞նչ հարց էր ուզում լուծել իշխանությունը այս հակադրությամբ, և լուծե՞ց արդյոք, թե՞ չկարողացավ գալ Լիսկայի «հախից»: Կամ, արդյո՞ք այս ամենն իշխանական խաղ էր, թե՞ ներիշխանական հակադրություն, որի արդյունքում Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան պահել Լիսկային:

Ընդ որում, այստեղ կարող է բավական հետաքրքրական իրավիճակ լինել: Բանն այն է, որ Սիլվա Համբարձումյանի հրապարակ ելնելն ըստ էության սրեց Լիսկայի հարցը, ինչը Սերժ Սարգսյանի համար միգուցե անցանկալի էր, քանի որ նա այժմ կամ առայժմ Սյունիքի մարզպետի փոխարինող պարզապես չունի: Գուցե նաև չունի դա անելու հնարավորություն, Լիսկայի առաջ ունենալով ինչ-ինչ բարոյական և նույնիսկ այլ պարտավորություններ:

Եվ ահա այդ պայմաններում, երբ պարզ է, որ Սերժ Սարգսյանը չի կարող փոխել Լիսկային, նրա հարցի սրացումը և լարումը կնշանակի փաստի առաջ դնել Սարգսյանին: Սիլվա Համբարձումյանի ի հայտ գալու հետ մեջտեղ եկած հերթական արկածը ըստ էության հենց փաստի առաջ դրեց Սերժ Սարգսյանին: Սարգսյանն այստեղ ակնհայտորեն չկարողացավ կողմնորոշվել և Լիսկային թողեց անպատիժ: Ըստ երևույթին, այս պատմության գեներատորներին հենց դա էլ պետք էր, որ Սերժ Սարգսյանին Լիսկայի հարցում դնեն փաստի առաջ և հասնեն նրան, որ Լիսկայի հետ միասին վարկաբեկվի նաև Սարգսյանը:

Հենց դա էլ տեղի ունեցավ, և եթե Սյունիքի մարզպետը հերթական անգամ մնում է անպատիժ, ապա դրանով ավելի շատ ոչ թե այսպես ասած օդիոզ մարզպետն է վարկաբեկվում, քանի որ նա երևի թե այլևս հանրայնորեն վարկաբեկվելու տեղ էլ չունի, այլ ավելի շատ վարկաբեկվում է Սերժ Սարգսյանը: Երևի թե սա էր այս պատմության հիմնական առանցքը, «առակի» հիմնական իմաստը: Այսինքն, սրանով Սերժ Սարգսյանը կամա, թե ակամա բացահայտեց, որ կամ դեռևս շատ հեռու է համակարգային ամբողջական իշխանություն ունենալուց, կամ էլ այդ իշխանությունը հեռու է ռեֆորմիստական բնույթից, ինչպես փորձում է Սարգսյանը ներկայացնել հասարակությանը և առավել ևս միջազգային հանրությանը:

Բանն այն է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Սարգսյանը համոզելու հանրությանն ու միջազգային գործընկերներին, թե ինքը փոխում է իշխանությունը, եթե այդօրինակ դեպքերում նա չի համարձակվում փոխել ասենք Լիսկային: Լիսկայի խնդիրը ինքնին զրոյական է, բայց Հայաստանում ներիշխանական և պետական խնդրի համատեքստում այն կարևոր ցուցիչ էր, որում Սերժ Սարգսյանն ակնհայտորեն տապալվեց, ինչը թերևս էլ ավելի խոսուն է, քան լավագույն ընտրությունների մասին նրա և Տիգրան Սարգսյանի ելույթները:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում