ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրի, Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ Դիդիե Ուսենի հետ, այցելություն Ֆրանսիայի համալսարաններ:
Նախարարը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:






































