Հանգստյան օրերին Ֆիլիպիններում մոլեգնած «Վաշի» փոթորկի զոհերի թիվը գերազանցում է 650-ը, 800 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Տարերքից ամենաշատը տուժել են Մինդանաո կղզին և Կագայան դե Օրո ու Իլիգան քաղաքները: Տուժել են նաև Նեգրոս և Պալավան քաղաքները: Փոթորիկը և դրա հետևանքով առաջացած սողանքներն առանց տանիքի են թողել ավելի քան 100 հազար մարդու: Ավերվել են կամուրջներն ու ճանապարհները, վերացել են ամբողջ գյուղեր:
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 20 հազար զինծառայող: Տրանսպորտային հաղորդակցության մեջ առաջացած խնդիրները և էլեկտրամատակարարման խափանումները զգալիորեն դանդաղեցնում են փրկարարական աշխատանքները:
Ֆիլիպինների կառավարությունը և Կարմիր խաչը օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը: Ժամանակավոր ճամբարում ապաստանած 35 հազար ֆիլիպինցիները սննդամթերքի, ջրի և վրանների կարիք ունեն:











































