ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է պետական ֆինանսավորման մասին օրենք: Օրենքում սահմանված ֆինանսի ծավալը հասնում է տրիլիոն դոլարի:
Մինչ Օբամայի ստորագրելը, փաստաթուղթը հավանության է արժանացել Սենատում և Կոնգրեսում:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ եթե օրենքն ուժի մեջ չմտներ, պետական ոլորտի շատ աշխատողներ ստիպված կլինեին երկար ժամանակ մնալ արձակուրդում:











































