Չեխիայի քաղաքներից մեկում արտադրվել գարեջուր, որի յուրաքանչյուր շշի մեջ դրված է 24 կարատանոց ոսկի: Աշխարհում առաջին անգամ նման էլիտար գարեջրի ստեղծման գաղափարը տվել է չեխ գարեջրագործ Մարեկ Պյետոնը:
«Չեխիայում գարեջրին հաճախ անվանում են «հեղուկ ոսկի», իսկ գայլուկը, որից պատրաստում են գարեջուրը, անվանում են «կանաչ ոսկի» ուստի ես որոշեցի ստեղծել իսկական ոսկով գարեջուր»,- ասել է գարեջրագործը:
ИТАР-ТАСС–ը գրում է, որ գարեջուրը կոչվում է «24 կ. Ոսկե ֆաուստ»:







































